ԿԺԴՀ-ն Սեուլին սպառնում է անկանխատեսելի ռազմական կոնֆլիկտով


ԿԺԴՀ-ն Սեուլին սպառնում է անկանխատեսելի ռազմական կոնֆլիկտով

  • 27-10-2015 12:50:00   | Կորեայի Հանր.  |  Քաղաքական

Փհենյանը մեղադրել է Սեուլին թերակղզում ռազմական կոնֆլիկտ հրահրելու մեջ: Այս մասին գրում է lenta.ru-ն` վկայակոչելով Մոսկվայում Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետության (ԿՀԺԴ) հաղորդագրությանը:
 
Աղբյուրի տեղեկացմամբ` փաստաթղթում ասվում է. «Եթե Հարավային Կորեայի ռազմատենչ զինվորական շրջանակները չեն հրաժարվի հնչեղ միջադեպեր և առճակատումներ հրահրելու իրենց սովորույթներից, ապա շատ հնարավոր է տեղի ունենա անկանխատեսելի ռազմական կոնֆլիկտ»:
ԿԺՀԴ-ի դիվանագետները զգուշացրել են, որ նման պարագայում «երկկողմ հարաբերությունները դարձյալ ծայրաստիճան կսրվեն այնպես, ինչպես եղավ օգոստոսին»:
Իրադարձությունների հնարավոր զարգացումների ամբողջ պատասխանատվությունը Փհենյանը դրել է հարավային հարևանի վրա:
Հյուսիսկորեական կողմի նման կտրուկ հայտարարության պատճառ է դարձել հոկտեմբերի 24-ին ԿԺԴՀ-ի պարեկային նավի վրա հարավկորեական ռազմածովային նավատորմի կողմից արձակված կրակոցները: Մամլո հաղորդագրությունում միջադեպը որակվել է որպես «լրջագույն ռազմական հրահրում»:
Նշվում է, որ  նավը նախազգուշացնող հրետանային կրակ է բացել ԿԺԴՀ-ի պարեկային նավակի վրա, որը Սեուլի պնդմամբ` ներխուժել է Դեղին Ծովում հարավկորեական ջրեր: 
Իսկ ԿԺԴՀ-ն պնդում է, որ նավակն իրականացրել է կարգավորող ծառայություն իր տարածքային ջրերում: 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական