Երեւանում սկսեց գործել հայ-գերմանական «Էլբատ» ընկերության մարտկոցների գործարանը<br />


Երեւանում սկսեց գործել հայ-գերմանական «Էլբատ» ընկերության մարտկոցների գործարանը

  • 23-11-2010 16:38:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 23-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Երեւանում մարտկոցների արտադրություն հիմնած հայ-գերմանական «Էլբատ» ընկերություն: Եվրոպական նորագույն սարքավորումներով եւ տեխնոլոգիաներով հագեցած «Էլբատ» ՓԲԸ-ի գործունեության հիմնական ոլորտը կապարաթթվային մեկնարկային կուտակչային մարտկոցների արտադրությունն է եւ դրանց շահագործման ժամանակահատվածի երաշխիքային ու ետերաշխիքային սպասարկումը: Ըստ ՀՀ նախագահի Մամլո գրասենյակի հաղորդագրության, գործարանի բացման արարողությունից հետո Ս.Սարգսյանը շրջայց է կատարել արտադրամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, «Էլբատ»-ի ծրագրերին: Ձեռնարկության ղեկավարների հավաստմամբ, մի շարք եվրոպական եւ ամերիկյան ընկերություններից ձեռք բերված սարքավորումներն ու տեխնոլոգիան ապահովում են արտադրվող մարտկոցների բարձր որակը, արտադրության բոլոր գործընթացներում նվազագույնի է հասցված մարդկային միջամտության գործոնը, որակի վերահսկման նպատակով գործում են ժամանակակից համակարգչային սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ: Նշվել է նաեւ, որ ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում, ընկերությունը հնարավորություն կունենա բավարարել ոչ միայն Հայաստանի պահանջը, այլեւ` հարեւան պետությունների մեկնարկային մարտկոցների պահանջարկի մի մասը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play