Մեքենան վրաերթի է ենթարկել իր իսկ վարորդին (Տեսանյութ)


Մեքենան վրաերթի է ենթարկել իր իսկ վարորդին (Տեսանյութ)

  • 27-10-2015 15:14:47   | Հայաստան  |  Ականատեսի աչքերով

Այսօր` հոկտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

ժամը 09:10-ի սահմաններում Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց բուժօգնության է դիմել Երևան քաղաքի Ա. Տիգրանյան 20 շենքի բնակչուհի, 48-ամյա Գայանե Գինոսյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց է տեղափոխվել իրենց շենքի բակից, որտեղ հայտնել է, որ երբ ավտոտնակից դուրս է բերել Volkswagen մակնիշի 13 AN 003 համարանիշի ավտոմեքենան և այն կայանելով` ցանկացել է ավտոտնակի դուռը փակել, մեքենան ինքնաբերաբար առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել իրեն:

Իսկ դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ Գ. Գինոսյանը նախ բախվել է մեկ այլ ավտոմեքենայի, որից հետո էլ հարվածել է այնտեղ գտնվող գյուղատնտեսական մթերքներ վաճառելու նպատակով կառուցված շինության բաժանարար բետոնե հատվածին և եղևնուն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ վարո՞րդն է ճիշտ ներկայացրել դեպքը, թե՞ հարևանները: Վթարի մասին թիվ 1 հիվանդանոցից տեղեկությունը փոխանցել են ճանապահային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն: Փաստի առթիվ նույն քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին նաև, որ Գ. Գինոսյանը աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարությունում` կալանավորումների վարչությունում, կոչումով գնդապետ է:

Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի 

Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play