Վրաստանը տուգանել է Թուրքիային պատկանող բեռնատար նավին


Վրաստանը տուգանել է Թուրքիային պատկանող բեռնատար նավին

  • 27-10-2015 17:43:30   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
 
Հոկտեմբերի 26-ին Վրաստանի ՆԳՆ Ծովափնյա Պաշտպանության Դեպարտամենտը տուգանել է Թուրքիային պատկանող «MUHAMMET GUMUSTAS-4» բեռնատար նավին: «Թուրքական նավը տուգանվել է նավավարության կանոնները խախտելու համար: Թուրքիայի քաղաքացի նավապետը վճարել է 50 000 լարի տուգանք, ինչից հետո նավը լքել է Փոթիի նավահանգստի տարածքը», -ասված է Վրաստանի ՆԳՆ հայտարարությունում:
Հոկտեմբերի 26-ին վարչապետը ելույթ է ունեցել Թբիլիսիում անցկացվող «Հարավային Կովկասին անվտանգության 3-րդ ֆորումում»: «Մենք հստակ քայլեր ենք կատարել Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Մենք կարգավորել ենք առևտրի, հաղորդակցության և զբոսաշրջության հարցերը: Երկխոսությունն այլընտրանք չունի, մենք հերթական անգամ հաստատում ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների կարգավորման ողջամիտ մոտեցումը: Մինչդեռ, ընդգծեմ, որ մենք Ռուսաստանի հետ հարաբերություններ չենք կարգավորելու ի վնաս մեր ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը», -հայտարարել է Վրաստանի վարչապետը:
«Մենք ինքնախաբեությամբ չենք զբաղվի և չենք հաստատի, որ աշխարհի տարբեր անկյուններում կատավող տարբեր բախումները ոչ մի ընդհանուր բան չունեն մեզ հետ: Երկրորդ սկզբունքը համագործակցությունն է: Ժամանակակից աշխարհում, որտեղ իշխանությունը դառնում է ավելի մասնատված, համընդհանուր մարտահրավերների դեմ կարելի պայքարել միայն համատեղ ջանքեր ներդնելով: Համագործակցության սկզբունքը դրված է վրաց ժողովրդի գեներում: Հենց այդ պատճառով էլ մենք ցանկանում ենք ներգրավվել Եվրոատլանտյան Միությունում», -հոկտեմբերի 26-ին հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:
«Դեռևս 2008թ. մենք ասում էինք, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Դա ռազմական և քաղաքական պատրաստվածության հարց է: ՆԱՏՕ-ն միշտ ուշադրությամբ հետևում է թեկնածու երկրներին: Ինչ վերաբերում է Վրաստանին, մենք չենք ցանկանում այնպիսի ազդանշաններ տալ, որոնք Ռուսաստանի կողմից կընկալվեն որպես սադրանքներ, և, համապատասխանաբար, Վրաստանը կհայնտվի սպառնալիքի տակ», -հոկտեմբերի 26-ին հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
«IT-Georgia» (Սորոսի հիմնադրամ) կազմակերպության ղեկավարի հայտարարության համաձայն` վրաց կառավարության հիմնական խնդիրը պետք է դառնա Ներքին Գործերի նախարարության այն աշխատակիցների արդյունավետ հետաքննությունը և պատիժը, որոնք մասնակցել են անցյած տարիների ընթացքում քաղաքացիների հանդեպ իրագործված տանջանքներ և կտտանքներ գործադրելու մեջ: «Նույնսիկ եթե տարածված կադրերը բեմադրված են, ի՞նչ է մեր բանտերում քաղաքացիների հանդեպ բռնություն չի՞ կիրառվել: Ոստիկանությունը և Դատախազությունը բռնություն չի՞ գործադրել ընդդիմադիրների հանդեպ: Գործարարներից և շարքային քաղաքացիներից չե՞ն խլել իրենց սեփականությունը: Երկրի ներկայիս կառավարության հիմնական խնդիրը պետք է դառնա թվարկված հանցագործություններին մասնակցած անձանց ցուցադրական պատիժը և հետաքննությունը: Դա պետք է արվի, որպեսզի բոլորը տեսնեն, թե ինչպես է պետությունը պատժում նման հանցագործներին: Ինչպիսի նոր անուններով էլ չկոչվեն ՆԳՆ գերատեսչությունները, եթե այնտեղ են շարունակում աշխատել կտտանքներին և բռնությանը մասնակցած այդ մարդիկ, այդ գերատեսչությունները մնում են նույնը», -հոկտեմբերի 26-ին հայտարարել է Էկա Գիգաուրին:
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման նախարարի հայտարարության համաձայն` «մինչ տարվա վերջը Կառավարությունը կորոշակիացնի, թե երկրի որ շրջանները կմիանան բարձրալեռ շրջանների բնակչությանն օգնություն տրամադրելու ծրագրին»: «Այն բնակելի վայրերը, որոնք տեղակայված են ավելի քան 1 500 մետր բարձրության վրա, մեխանիկորեն կմիանան ծրագրին: Խոսքը 1 123 բնակելի վայրի մասին է», -հայտարարել է Նոդար Ջավախիշվիլին: Հիշեցնենք, որ «բարձրալեռ շրջանների մասին» նոր օրենքի համաձայն` պետությունը լրացուցիչ օգնություն կտրամադրի երկրի բարձրալեռ շրջանների բնակչությանը: Օրինակ, առաջին և երկրորդ երեխաների ծնվելուց հետո ընտանիքը մեկ տարվա ընթացքում ամսական 100 լարի կստանա: Երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքը 2 տարի շարունակ կստանա 200 լարի օգնություն: Թոշակառուները կստանան կրկնակի թոշակ, իսկ բարձրալեռ շրջանների բիզնեսը ամբողջովին ազատված կլինի հարկեր վճարելուց»:
«Ամենագլխավոր մարտահրավերը, որի առջև կանգնած է մեր երկիրը, տնտեսությունն է և գործազրկությունը: Դա բոլոր շրջաններում գոյություն ունեցող բարդ իրավիճակ է: Դա այն խնդիրն է, որը գոյություն ունի արդեն 25 տարի: Անհնար է 2, 3 տարվա ընթացքում լուծել տվյալ հարցը: Դա անհնար է լուծել նույնիսկ 5 տարվա ընթացքում: Ժամանակ է հարկավոր»,-հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play