Սիրիայում գրանցվել է խոլերայից մահվան առաջին դեպքը


Սիրիայում գրանցվել է խոլերայից մահվան առաջին դեպքը

  • 27-10-2015 19:15:37   | Սիրիա  |  Միջազգային
Նախնական թեստերը հաստատել են սիրիական Հալեպ քաղաքում խոլերայից մահացության առաջին դեպքը՝ ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության մամլո քարտուղար Քրիստիան Լինդմայերը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
 
«ԱՀԿ-ն ստացել է տվյալներ Սիրիայում խոլերայի առկայության կասկածների վերաբերյալ։ Խոսքը 5-ամյա մահացած երեխայի մասին է։ Նախնական թեստերը, որոնք չեն երաշխավորում 100-տոկոսանոց արդյունք, ցույց են տվել վիրուսի առկայությունը։ Սակայն անհրաժեշտ են հետագա ստուգումներ։ Դա տեղի է ունեցել Հալեպում՝ Սիրիայի հյուսիսային մասում»,- ասել է նա։
 
Լինդմայերը հավելել է, որ ներկայումս Հալեպում աշխատում են մասնագետներ, ովքեր հետաքննում են վարակման պատճառներն ու հնարավոր հետևանքները։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play