Ավստրիան որոշել է Սլովենիայի հետ սահմանին կառուցել հակափախստական պատ


Ավստրիան որոշել է Սլովենիայի հետ սահմանին կառուցել հակափախստական պատ

  • 28-10-2015 16:22:44   | Ավստրիա  |  Քաղաքական

Ավստրիան Սլովենիայի հետ ունեցած սահմանին պատ կկառուցի միգրացիոն հոսքը թուլացնելու համար: Այս մասին գրում է lenta.ru-ն` վկայակոչելով Burgenländische Volkszeitung-ին:
 
Աղբյուրի տեղեկացմամբ` այդ մասին հայտարարել է Ավստրիայի ներքին գործերի նախարար Յոհաննա Միքլ-Լեյտները: 
Ըստ նրա` պատի կառուցմն անհրաժեշտ է, որպեսզի փախստականների կողմից սահմանի հատումն իրականացվի քաղաքակիրթ ձևով և վերահսկելի լինի: 
Նրա պնդմամբ` խոսքը սահմանը փակելու մասին չէ: 
Միքլ-Լեյտների խոսքերով` վերջին շրջանում Սլովենիայի և Ավստրիայի միջև եղած սահմանը հատելու ընթացքում փախստականներն իրենց բավականին ագրեսիվ ձևով են դրսևորել: 
Նշվում է, որ պատի կառուցման աշխատանքները սկսելու ժամկետը դեռևս չի հստակեցվել:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play