Հայկական ՏՀՏ պատվիրակության հանդիպումները Միլանում


Հայկական ՏՀՏ պատվիրակության հանդիպումները Միլանում

  • 28-10-2015 16:59:15   | Իտալիա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ


Հոկտեմբերի 26-ին «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագրի պատվիրակությունը անց կացրեց իր հերթական հանդիպումը այս անգամ Իտալիայի Միլան քաղաքիՊոլիտեխնիկական համալսարանում, որտեղ հայ և իտալացի բիզնես առաջնորդները, պետական ներկայացուցիչները, ՏՀՏ ոլորտի գործարարները քննարկեցին ծրագրի մասնակից կազմակերպությունների գործունեությունները, հայաստանյան շուկայի հնարավորությունները և առավելությունները, Իտալիայում ստարտափների աճը և մի շարք այլ թեմաներ։ 

 

Հանդիպման ավարտից հետո, մեր աշխատակազմին տրված հարցազրույցի ընթացքում Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սարգիս Ղազարյանը նշեց, որմիջոցառումը, որը կազմակերպված էր Իտալիայի տնտեսական զարգացման նախարարության և Իտալիայի արտաքին առևտրի գործակալության հետ համատեղ, իհարկե, ունի միամբողջական ներուժ նոր էջ գրելու հայ-իտալական  տնտնեսական և առևտրատնտեսական հարաբերություններում։ Հատկապես ինֆորմացիոն տեխնոլոգիաների տեսակետիցԻտալիայում էլ գրանցվում է շատ կարևոր հետաքրքրություն։

 

Հիշեցնենք, որ սույն թվականի հոկտեմբերի 4-ին մեկնարկեց «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը  Թի-Էս-Դի») և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» Էն-Թի-Ի-Էֆ») հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականցվող «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագիրը, որի շրջանակում 26 մասնակից ՏՀՏ ոլորտիկազմակերպությունների ներկայացուցիչներ 32-օրյա գործնական այցելությամբ կշրջեն 15 եվրոպական երկրներում, որտեղ կմասնակցեն եվրոպական ՏՀՏ ոլորտիներկայացուցիչների հետ կազմակերպվող «Hi-Tech/Made in Armenia» բիզնես ֆորումների, տեղական կազմակերպությունների հետ հանդիպումների, հայկական «Hi-Tech» անկյաններկայացմանը և միջազգային մի շարք միջոցառումների: Հայկական ՏՀՏ պատվիրակությունը արդեն իսկ իրականացրել է մի շարք գործարար հանդիպումներ Վիեննայում,Պրահայում, Կատովիցեում, Բեռլինում, Բրյուսելում, Փարիզում, Մարսելում, Միլանում և արդեն ուղևորվում է Զագրեբ։

 

Ծրագիրը համատեղ իրականացնում են «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հայկական բարեգործական հիմնադրամը` ՀՀԿառավարության` ի դեմս ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ Սփյուռքի նախարարության, ՀՀ Արտաքին գործերի նախարարության, ԼՂՀ Կառավարության, Հայաստանի փոքր ևմիջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի և Ձեռնարկությունների եվրոպական ցանցի հետ համագործակցությամբ, ինչպես նաև «Ռեսո» ապահովագրականընկերության, «Ալտակոդ» և «Արփինետ» ընկերությունների աջակցությամբ և «Լոֆթ» ու «Սիթիմոբիլ» ընկերությունների հովանավորությամբ:

 

Հանդիպման նկարները նարավոր է բեռնել հետևյալ հղումով՝ https://drive.google.com/folderview?id=0Byi4n_OAD2E2aU9MUzFrM2ZTX00&usp=sharing

Միլան, Իտալիա

 

Հոկտեմբեր 26, 2015 թվական
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play