Ալ Քաիդան ահաբեկիչներին կոչ է անում միավորվել Արևմուտքի և Ռուսաստանի դեմ պայքարում


Ալ Քաիդան ահաբեկիչներին կոչ է անում միավորվել Արևմուտքի և Ռուսաստանի դեմ պայքարում

  • 02-11-2015 12:32:22   |   |  Քաղաքական

Ալ Քաիդան իսլամիստական խմբավորումներին առաջարկել է դադարեցնել ներքին պայքարը և միասնաբար պայքարել Արևմուտքի, Ռուսաստանի, ինչպես նաև Սիրիայի և Իրանի սպառնալիքների դեմ: 
 
Այս մասին գրում է lenta.ru-ն`  վկայակոչելով Reuters-ին: 
Աղբյուրի տեղեկացմամբ` նման կոչով հանդես է եկել ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Այման ալ Զավահիրին (Ayman al-Zawahiri), որի արած նշյալ հայտրարությունը նոյեմբերի 1-ին հրապարակվել է Ալ Քաիդայի հետ առնչվող կայքերից մեկում:
«Ամերիկացիները, ռուսները, իրանցիները ալավիները և «Հեզբոլան» միավորվել են մեր դեմ պայքարում: Միթե մենք ընդունակ չենք դադարեցնելու ներքին կռիվները և մեր ուժերը կենտրոնացնելու նրանց դեմ պայքարում»,- ասված է ահաբեկիչներին ուղղված կոչում: 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play