Մ.Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտում կայացավ բանաստեղծ Ռուբեն Սեւակի 125-ամյակին նվիրված գիտական նիստ<br />


Մ.Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտում կայացավ բանաստեղծ Ռուբեն Սեւակի 125-ամյակին նվիրված գիտական նիստ

  • 19-11-2010 21:10:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 19-ին Մ.Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտում կայացավ արեւմտահայ բանաստեղծ Ռուբեն Սեւակի 125-ամյակին նվիրված գիտական նիստ, որը նախագահեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեոր Ավ. Իսահակյանը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա նշեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է Ռ.Սեւակի մեծարման միջոցառումների ծրագիր, ըստ որի հանրապետության տարբեր կրթական եւ մշակութային օջախներում անցկացվում են գրողի կյանքին եւ ստեղծագործությանը նվիրված միջոցառումներ: «1909թ. գարնանը, երբ Ադանա քաղաքում երիտթուրքական իշխանությունների կազմակերպած արյունահեղությանը զոհ դարձավ 30 հազար հայ, Ռուբեն Սեւակը եղավ այն ազգային գործիչներից մեկը, ով տեսավ եւ կանխագուշակեց հայ ժողովրդին սպառնացող վտանգը: Նրա` հայրենասերի անձնուրաց կերպարը պետք է քաջածանոթ լինի եւ օրինակ դառնա մեզ եւ մեր գալիք սերունդների համար»,- ասաց նախարարը: Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը նշեց, որ նման նիստերի գումարումը խթան է Սեւակի պես բացառիկ նվիրյալների կյանքի եւ ստեղծագործության առավել ամբողջական վերլուծությանը: Ըստ ՀՀ Սփյուռքի նախարարության Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, նիստում զեկուցումներով հանդես եկան բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վ.Գաբրիելյանը, Վլ.Կիրակոսյանը, Ս.Սրապիոնյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Ա.Նիկողոսյանը եւ այլք:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play