Տուլայի ՃՏՊ-ից տուժածները ապահովագրական փոխհատուցում չեն ստանա Ռուսաստանում
03-11-2015 17:22:04 | Ռուսաստան | Հասարակություն
Տուլայում վթարված ավտոբուսի զոհված ուղևորների հարազատները և վիրավորները Ռուսաստանում չեն ստանա ապահովագրական փոխհատուցում: Այս մասին գրում է gazeta.ru-ն` վկայակոչելով Ռուսաստանի Ապահովագրողների պատասխանատվության ազգային միությանը:
Միության մամուլի ծառայությունը պարզաբանել է, թե ավտոբուսը, որը Մոսկվա-Երևան երթուղով է շարժվել, պատկանում է հայ փոխադրողին եւ այդ դեպքի վրա չի տարածվում ապահովագրության պարտավորությունը:
«Այն պատճառով, որ ավտոբուսը չի պատկանում ռուս փոխադրողին, տուժածները եւ զոհվածների հարազատները չեն կարող ապահովագրական փոխհատուցումների հույս ունենալ»,- ասվում է հաղորդագրությունում: