Թուրքիայում ձերբակալել են Էրդողանի քաղաքականության 35 հակառակորդների


Թուրքիայում ձերբակալել են Էրդողանի քաղաքականության 35 հակառակորդների

  • 03-11-2015 18:02:44   | Թուրքիա  |  Քաղաքական

Թուրքիայում ձերբակալել են ընդդիմադիր իսլամական քարոզիչ, երկրի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանի վարած քաղաքականության քննադատ Ֆեթուլլահ Գյուլենի 35 կողմնակիցների: Այս մասին գրում է lenta.ru-ն` վկայակոչելով The Guardian-ին:
 
Աղբյուրի տեղեկացմամբ` մասնավորապես, ձերբակալվել են ոստիկաններ և պաշտոնյաներ:
Նշվում է, որ ստուգումներն անցկացվել են խորհրդարանական ընտրություններից մեկ օր անց:
Տեղեկացվում է, որ հոկտեմբերի 28-ին թուրքական իրավապահ մարմինները Ստամբուլում գրոհել են Bugün և Kanaltürk ընդդիմադիր հեռուստաալիքների խմբագրություններ, որոնք մտնում են Գյուլենին պատկանող Koza-Ipek հոլդինգի կազմում:
Պարբերականի տեղեկություններով` չնայած որ իշխանությունները ստուգումների անցկացումը բացատրել են ֆինանսական հանցագործությունների բացահայտման անհրաժեշտությամբ, փորձագետները համոզված են, որ դա թուրք առաջնորդի հակառակորդների դեմ պայքարի մի մասն է:
Հիշեցնենք, որ Էրդողանը ԱՄՆ-ում բնակվող Գյուլենին մեղադրում է պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու և 2013 թվականի կոռուպցիոն սկանդալի հետ առնչվելու մեջ: 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play