Բակո Սահակյանհ այցելել է Ասկերանի շրջանում գտնվող Վազգենաշենի մարմարացված կրաքարի հանքավայր


Բակո Սահակյանհ այցելել է Ասկերանի շրջանում գտնվող Վազգենաշենի մարմարացված կրաքարի հանքավայր

  • 06-11-2015 19:07:17   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին այցելել է Ասկերանի շրջանում գտնվող Վազգենաշենի մարմարացված կրաքարի հանքավայր, ծանոթացել այնտեղ որոնման փուլին եւ պաշարների գնահատման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին:
Նախագահ Սահակյանը կարեւորել է նախատեսված ժամկետում հետազոտությունների ավարտման եւ ծրագրի իրականացման ընթացքում բնապահպանական բոլոր նորմերի խստորեն պահպանման անհրաժեշտությունը:
Երկրի ղեկավարին ուղեկցում էին Նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, պաշտոնատար այլ անձինք:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play