Boeing-ը մասնակի արտադրություն է սկսելու Հնդկաստանում


Boeing-ը մասնակի արտադրություն է սկսելու Հնդկաստանում

  • 09-11-2015 14:24:58   | ԱՄՆ  |  Ձեռնարկություններ

Ամերիկյան ավիաշինական Boeing կոնցեռնը հնդկական Tata Advanced Systems (TASL) ընկերության հետ համատեղ սկսելու է ռազմական AH-64 Apache ուղղաթիռների համար նախատեսված ուղևորասրահների արտադրություն: 
 
Այս մասին գրում է gazeta.ru-ն` վկայակոչելով Reuters-ին:
Աղբյուրի տեղեկացմամբ` երկու ընկերությունների համատեղ արտադրությունն իրականացվելու է Հնդկաստանում:
TASL-ը համարվում է հնդկական խոշորագույն ավիատիեզերական պաշտպանության Tata Sons հոլդինգի մասնաճյուղը:
Ավելի վաղ, հաղորդվել էր, որ Boeing-ը COMAC-ի հետ Չինաստանում բացելու է համատեղ ձեռնարկություն աշխարհում ամենատարածված Boeing 737 ռեակտիվ ինքնաթիռների արտադրության ավարտական աշխատանքների իրականացման համար: 
 
Նոյյան տապան  -   Ձեռնարկություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play