Հաշվարկվել է 5.45 մլն. դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս


Հաշվարկվել է 5.45 մլն. դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

  • 09-11-2015 18:11:49   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 02–06.11.2015թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 350.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել է 5.45մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
 
Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից «Հայանտառ ՊՈԱԿ» անտառտնտեսության Արագածոտնի մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար հաշվարկվել է 3.45 մլն. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած ապօրինի ծառահատման մեկ և բաժնի վարույթին հանձնված 5 գործի քննության արդյունքում 5 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 250.0 հազ. դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 2,0 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ Հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի և ընդերքի վերահսկողության բաժնի կողմից հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ. դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Ապօրինի որս Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 26.5կգ /63հատ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների, Երևանի Ն.Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցներ, «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ: Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 30.0կգ «կարաս» տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է Սևանի թիվ 1 «Բողբոջ» մանկապարտեզ:
Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության հաղորդագրության՝ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 3. 5մլն. դրամ: 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play