Վիրահայոց Թեմի մամլո դիվանի հայտարարությունը


Վիրահայոց Թեմի մամլո դիվանի հայտարարությունը

  • 17-11-2010 16:51:44   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն
Երեկ լրատվամիջոցները տարածեցին լուր այն մասին, որ Թբիլիսիի ,Մարիոթե հյուրանոցի սրահում կայացած, ,Թբիլիսիսիի Հայ Համայնքի խնդիրները եւ հեռանկարներըե թեմայով խորհրդաժողովին Վրաստանի Վերինտեգրման փոխնախարար Էլենե Թեվդորաձեն հայտարարել էր թե` Վրաստանում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Սուրբ Էջմիածնի մասնաճյուղն է, եւ Վրաստանը որեւէ կերպ կարգավիճակ չի տալու եւ չի գրանցելու Վիրահայոց թեմը: Փոխնախարարի հայտարարությունը մտահոգիչ եւ անհասկանալի է, հայ համայնքի համար մանավանդ` եթե նկատի ունենանք, որ նույն պետական նախարարության ղեկավարությունը, նախարար Թեմուր Իակոբաշվիլու գլխավորությամբ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ավանդական կրոնական համայնքների ներկայացուցիչների, այդ թվում նաեւ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ եւ հավաստիացրել են, որ իրենց առաջարկով փոփոխություն է կատարվելու Քաղաքացիական օրենսդրության մեջ, ավանդական կրոնական համայնքներին Վրաստանում տրվելու է հանրային իրավունքի սուբյեկտի կարգավիճակ: Տիկին Էլէնե Թեւդորաձեի նման կեցվածքը չի բխում ինչպես Վրաստանի ժողովրդավարական քաղաքականության սկզբունքներից, քանի որ ոտնահարում է մարդու կրոնական իրավունքները եւ 100 ամյակներով Վրաստանում գործող ինչպես հայ, այնպես էլ այլ կրոնական ավանդական համայնքների արժանապատվությունը, այնպես էլ Վրաց Ուղղափառ եկեղեցու Հովվապետ Նորին Սրբություն Իլիա Բ Պատրիարքի պաշտոնական դիրքորոշմանը, որը կողմ է Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու եւ մյուս ավանդական կրոնական համայնքներին հանրային իրավաբանանակն սուբյեկտի կարգավիճակ տալուն: Մեկ անգամ եւս հայտարարում ենք, որ Վրաստանում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին գործել է 4-րդ դարի 1-ին կեսից ի վեր, երբ Վրաստանում քրիստոնեությունը ընդունվեց իբրեւ պետական կրոն: Այդ շրջանից ի վեր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմը եղել եւ գործել է Վրաստանի բոլոր ժամանակների օրենսդրության համաձայն, ինչպես վրաց թագավորների այնպես էլ Ցարական տիրապետության ժամանակաշրջանում եւ Խորհրդային տարիներին: Ցավալի է, որ անկախությունից անցել է 20 տարի սակայն դեռեւս չեն լուծվում կրոնական համայնքների կարգավիճակի եւ այսպես կոչված վիճահարույծ հայկական եկեղեցիները թեմին վերադարձնելու հարցերը: Ցանկալի կլիներ, որ տիկին Թեւդորաձեն մտահոգվեր Վրաստանում պատմամշակութային կոթողների վթարային վիճակով եւ հայկական եկեղեցիների համայնքին վերադարձնելու հիմնախնդիրներով: Վիրահայոց Թեմի մամլո դիվան
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն