Շվեդիայում դեռահաս-փախստականների կացարանում չորս մարդ է դանակահարվել


Շվեդիայում դեռահաս-փախստականների կացարանում չորս մարդ է դանակահարվել

  • 10-11-2015 13:33:56   | Շվեդիա  |  Հասարակություն

Շվեդիայի հյուսիսում գտնվող Ալինգսոս քաղաքի դեռահաս-փախստականների համար նախատեսված կացարանում կռվի ժամանակ չորս մարդ է դանակահարվել: Այս մասին գրում է tass.ru-ն:
 
Աղբյուրի տեղեկացմամբ` դեպքի վայր են ժամանել ոստիկանությունը և շտապօգնությունը: Տուժածներից մեկը ծանր վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Մյուս երեքը ստացել են համեատաբար թեթև վնասվածքներ:
Նշվում է, որ իրավապահ մարմինները փնտրում են չարագործին: 
Ըստ իրավապահ մարմինների` դեռահաս-փախստականների միջև վեճը ծագել է ներքին հակամարտության արդյունքում:
Միգրացիոն գործակալության կանխատեսումների համաձայն` միայն այս տարի Շվեդիա կարող է տեխափոխվել  մինչև երեսուն հազար անչափահաս` առանց ծնողների: Շատ փորձագետներ կասկածի տակ են դնում այդ երիտասարդների իրական տարիքը, քանզի մինչև 18 տարեկան միգրանտներին շատ ավելի հեշտ է կացության թույլտվություն ստանալ թագավորությունում:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն