Քննարկվել են «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ Համաշխարհային բանկի թիմի առաջարկները<br />


Քննարկվել են «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ Համաշխարհային բանկի թիմի առաջարկները

  • 17-11-2010 14:52:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի եւ Հայաստանի ջրային ոլորտների համակարգող հանձնախմբի ղեկավար Ահմեդ Իհվեիդայի գլխավորած պատվիրակության նոյեմբերի 17-ի հանդիպմանը քննարկվել են ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերում բարեփոխումներին վերաբերող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության կառավարման գործընթացում բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ Համաշխարհային բանկի թիմի առաջարկներին: Ա.Գեւորգյանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար եւ գնահատելի ու օգտակար համարել այդ առաջարկությունները: Ըստ ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության, երկուստեք կարեւորվել է համակարգում կապիտալ ներդրումների իրականացումը, ինչպես նաեւ վարկային նոր ծրագրի նախապատրաստումը, ինչը հնարավորություն կտա ապահովել ոլորտում բարեփոխումների շարունակականությունը: Անդրադարձ է եղել նաեւ օպերատոր ընկերությունների սպասարկման տիրույթից դուրս գտնվող համայնքներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին: Նշվել է, որ դրանով պայմաններ կստեղծվեն օպերատորների ծառայություններից օգտվող համայնքների թիվն ավելացնելու համար: Համաշխարհային բանկի պատվիրակության հետ հանդիպմանը ներկա էր նաեւ ՏԿՆ-ի Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play