Սաուդյան ոստիկանությունը առգրավել է 48 հազար Heineken գարեջրի տարա՝ «Պեպսի»-ի պիտակով


Սաուդյան ոստիկանությունը առգրավել է 48 հազար Heineken գարեջրի տարա՝ «Պեպսի»-ի պիտակով

  • 12-11-2015 19:49:37   | Սաուդյան Արաբիա  |  Հասարակություն

Սաուդյան Արաբիայի ոստիկանությունը առգրավել է 48 հազար Heineken գարեջրի շիշ, որոնց վրա փակցված են եղել «Պեպսի» զովացուցիչ ըմպելիքի պիտակներ:
 
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն` վկայակոչելով  Al Arabiya-ին, մաքսանենգությունը բացահայտվել է  Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) և Սաուդյան Արաբիայի սահմանին, որտեղ խմիչքի օգտագործումը պաշտոնապես արգելված է։
Մաքսային ծառայության պետ Աբդուրահման ալ-Մանհանի փոխանցմամբ` տարաներով լի բեռնատարի մաքսային ստուգման արդյունքում գազավորված խմիչքի տեսք ունեցող տարաներում հայտնաբերվել է գարեջուր, իսկ դրանց վրա պարզապես փակցված են եղել «Պեպսի»-ի պիտակներ։
Նա  նշել է նաև, որ մաքսանենգները դիմում են նորանոր մեթոդների, սակայն ծառայության աշխատակիցերը պատրաստ են դիմագրավելու ցանկակած մարտահրավերների։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play