Ուկրաինան վերջնականապես հրաժարվել է ռուսական էլեկտրաէներգիայից


Ուկրաինան վերջնականապես հրաժարվել է ռուսական էլեկտրաէներգիայից

  • 13-11-2015 14:38:31   | Ուկրաինա  |  Քաղաքական

Ուկրաինան վերջնականապես հրաժարվել է  Ռուսաստանից ներմուծվող էլեկտրաէներգիայից:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն` վկայակոչելով «Укрэнерго» պետական հանձնաժողովին, երկրի էլեկտաէներգիայի պահանջներն ամբողջությամբ բավարարվելու են սեփական հզորությունների օգնությամբ:
 
Նշվում է, որ երկրի իշխանությունները ռուսական էլեկտրաէներգիայից կարողացան հրաժարվել 750 կ/վ հզորությամբ Ռովնո-Կիև էլեկտրակայանի կառուցումն ավարտելուց հետո: 
Այդ հոսքագիծը Ռովնոյի ատոմակայանը, որի էներգաբլոկներից մեկն անջատվել էր վերանորոգման պատճառով, կապում է Կիևի հետ: 
Ներկայումս վերանորոգման հետ կապված բոլոր աշխատանքներն ավատրվել են, այդ իսկ պատճառով ատոմակայանի վրայից հանվել են բոլոր սահմանափակումները, իսկ նոր էլեկտրաէներգիայի մատակարաման կայանները թույլ կտան սեփական հոսանքով ապահովել Կիևի, Չերկասի, Ժիտոմիրսկի և Չերնիգորսկի շրջաններին: 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան ռուսական հոսանքից կհրաժարվի ուրբաթ 13-ին: 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play