Ստրկական աշխատանքից ազատվել է ավելի քան 50 երեխա


Ստրկական աշխատանքից ազատվել է ավելի քան 50 երեխա

  • 13-11-2015 16:01:11   | Մեքսիկա  |  Հասարակություն

Մեքսիկայի Դաշնային ոստիկանության և դատախազության աշխատակիցները  փրկել են Չյապաս նահանգի սուրճի պլանտացիաներում ստրկական աշխատանք կատարող ավելի քան 50 երեխայի։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն՝  հղում անելով «Տելևիսա» մեդիահոլդինգին, բոլոր անչափահասները և նրանց ծնողները, ընդհանուր առմամբ 18 ընտանիք, Գվատեմալայի քաղաքացիներ են:
 
Չյապասում Գվատեմալայի գլխավոր հյուպատոս Էկտոր Սիպակի փոխանցմամբ՝ այդ 18 ընտանիքներում եղել է  54 անչափահաս, որոնք շաբաթը 6 օր, 10-ական  ժամ աշխատել են` զատելով սուրճի հատիկները: Յուրաքանչյուր  կիլոգրամ սուրճի համար նրանց վճարել են ընդամենը 1.5 պեսո (0.09 դոլար) և վատ են կերակրել: Իշխանության ներկայացուցիչները պլանտացիաների սեփականատերերին տուգանել են  երեխաներին շահագործելու համար: Դրանից  հետո բոլոր ընտանիքները վերադարձել են Գվատեմալա:
Նշվում է, որ Չյապասը սուրճի արտադրանքով զբաղվող մեքսիկական 12 նահանգներից ամենաառաջատարն  է: Միգրացիայի ազգային ինստիտուտի տվյալներով` գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելու համար ամեն տարի այս շրջան է ժամանում 75 հազար գվատեմալացի:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play