Թուրք աթեիստներն իշխանություններից պահանջում են անձնագրերից հանել կրոնական պատկանելիության մասին կետը


Թուրք աթեիստներն իշխանություններից պահանջում են անձնագրերից հանել կրոնական պատկանելիության մասին կետը

  • 13-11-2015 16:41:41   | Թուրքիա  |  Հասարակություն

Աթեիստների թուրքական ընկերակցությունը ստորագրահավաք է իրականացրել` պահանջելով  իշխանություններից սահմանել իրավունքների հավասարություն հավատացյալների և աթեիզմի կողմնակիցների միջև:  Դիմումի տակ ստորագրել են չորս հազարից ավելի աթեիստներ: 
 
Ինչպես տեղեկացնում է lenta.ru-ն` վկայակոչելով The Middle East Eye-ին, անհավատները պահանջում են անձնագրերից հանել կրոնական պատկանելիության մասին կետը և վերջ դնել նորածիններին` որպես մահմեդական «լռելյայն» գրանցելուն: 
Փաստաթղթում ասվում է. «Մենք ցանկանում ենք, որպեսզի քաղաքական գործիչներն ինչ-որ հայտարարություն անելուց առաջ զսպեն իրենց և չասեն. «անգամ աթեիստները»: Մենք օրենքի առջև հավասարություն ենք ուզում.  մենք չենք ուզում, որ մեզ ընկալեն ինչպես «կրոնական արժեքները վիրավորողների, երբ մենք խոսում ենք անհավատության մասին»:
Նշվում է, որ նրանք մտադիր են դիմումի տակ հավաքել հինգ հազար ստորագրություն:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն