Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով 60 մարդ է զոհվել


Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով 60 մարդ է զոհվել

  • 16-11-2015 19:11:31   | Հնդկաստան  |  Հասարակություն

Հնդկաստանում առնվազն 60 մարդ է ջրհեղեղի զոհ դարձել: Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով DD News-ին,  հորդառատ անձրևները տեղացել են հարավային Թալիմանդ նահանգում, որտեղ ավելի քան 70 մլն մարդ է ապրում: 
 
ԶԼՄ-ների փոխանցմամբ, անձրևները խաթարել են ողջ նահանգի կյանքի բնականոն ընթացքը՝ առաջացնելով ճանապարհային խցանումներ և գնացքների  չվացուցակների խախտումներ:
Ըստ տեղական իշխանությունների հրապարակած կանխատեսումների,  անձրևները շարունակվելու են ամենաքիչը 3 օր: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն