Փարիզում կատարված ահաբեկչություններից հետո Ալաբաման հրաժարվել է ընդունել սիրիացի փախստականներին


Փարիզում կատարված ահաբեկչություններից հետո Ալաբաման հրաժարվել է ընդունել սիրիացի փախստականներին

  • 16-11-2015 19:27:08   | ԱՄՆ  |  Քաղաքական

Փարիզում կատարված ահաբեկչությունից հետո ամերիկյան Ալաբամա նահանգի նահանգապետ Ռոբերտ Բենթլին հայտարարել է, որ նահանգը չի ընդունելու սիրիացի փախստականներին:
 
Ինչպես տեղեկացնում է lenta.ru-ն ՝  Ռոբերտ Բենթլիի կարծիքով, փախստականների շարքերում կարող են լինել վտանգավոր տարրեր: 
Ըստ նրա՝ Ֆրանսիայում  հանգստյան օրերին կատարվածից հետո ինքը որպես նահանգապետ դեմ  է արտահայտվելու իշխանությունների կողմից Ալաբամայում փախստականներ տեղավորելու ցանկացած փորձին. «Ես ձեր նահանգապետն եմ  և չեմ կարող թույլ տալ, որ ձեզ վնաս պատճառեն»,- ասել է նա: 
Պաշտոնական Վաշինգտոնը մինչ այդ չէր հայտարարել Ալաբամայում սիրիացի փախստականներ տեղավորելու մտադրության մասին: 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play