Հայկական որոշ ընկերություններ կարող են իրենց արտադրանքը արտահանել Ռուսաստանի Դաշնություն


Հայկական որոշ ընկերություններ կարող են իրենց արտադրանքը արտահանել Ռուսաստանի Դաշնություն

  • 18-11-2015 16:59:32   | Ռուսաստան  |  Տնտեսություն

Այն հայկական ընկերությունները, որոնք ՍԱՊԾ-ի կողմից գնահատվել են ԵՏՄ պահանջներին ու նորմերին համապատասխանող, կարող են արտահանել իրենց արտադրանքը Ռուսաստանի Դաշնություն:

ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նոյեմբերի 17-ին, Մոսկվայում ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը: Նա Ռուսաստանում է աշխատանքային այցով:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայկական ընկերությունների՝ ԵՏՄ պահանջներին համապատասխանեցման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները: Ռոսսելխոզնադզորը բարձր է գնահատել 2015 թվականի ընթացքում ՍԱՊԾ-ի կողմից այս նպատակով կատարված քայլերն ու ջանքերը։ Արմեն Հայրապետյանը վստահեցրել է, որ այդ աշխատանքները կշարունակվեն նաև հետագայում:

Հիմք ընդունելով վերոնշյալը` ընդգծվել է, որ հայկական ընկերությունները, որոնք ՍԱՊԾ-ի կողմից գնահատվել են ԵՏՄ պահանջներին ու նորմերին համապատասխանող, կարող են արտահանել իրենց արտադրանքը Ռուսաստանի Դաշնություն:

Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող կենդանական ենթահսկման ապրանքների սերտիֆիկացման հարցը, ինչպես նաև ԵՏՄ անդամ-երկրների միջև այս ենթախմբի ապրանքատեսակների տեղափոխման լիարժեք հետագծելիությունը։ Այս նպատակով Ռոսսելխոզնադզորն առաջարկել է կիրառել ռուսական տեղեկատվական Արգուս և Մերկուրի համակարգերը, որոնք կարող են լուծել խնդիրը՝ ԵԱՏՄ երկրների համար դառնալով միասնական տեղեկատվական համակարգ։

 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play