Փարիզի արվարձանում իրակաինացված հատուկ գործողության արդյունքում սպանվել է 3 ահաբեկիչ և ձերբակալվել 7 կասկածյալ


Փարիզի արվարձանում իրակաինացված հատուկ գործողության արդյունքում սպանվել է 3 ահաբեկիչ և ձերբակալվել 7 կասկածյալ

  • 18-11-2015 17:05:37   | Ֆրանսիա  |  Միջազգային

Փարիզի Սեն Դենի արվարձանում ոստիկանական հատուկ գործողությունն ավարտվել է, ոստիկանները շրջանի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ են իրականացնում:

ԱՐՑԱԽՊՐԵՍThe Guardian-ի փոխանցմամբ` ֆրանսիական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ շենքի, որտեղ արգելափակվել էին ահաբեկիչները, հարակից փողոցներում հակաահաբեկչական և հատուկ նշանակության ջոկատներն արդեն իրենց տեղը զիջում են քննիչներին և դատական փորձագետներին, ովքեր կսկսեն ուսումնասիրել շենքի ներսում առկա ապացույցները։

 Չորեքշաբթի առավոտյան ոստիկանական հատուկ ուժերը գործողություն էին ձեռնարկել Փարիզի Սեն Դենի արվարձանում, որտեղ բնակարաններից մեկում թաքնվել էր նոյեմբերի 13-ի ահաբեկչությունների շարքին ներգրավված ենթադրյալ ահաբեկիչների խումբը: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ գործողության թիրախներից մեկն այդ հարձակումների կազմակերպման համար կասկածվող Աբդելհամիդ Աբաուդն է եղել:

 Ոստիկանական աղբյուրները պատմել են BFMTV-ին, որ ոստիկանությունը «մի քանի օր առաջ» հսկողության տակ էր առել մի կնոջ, որը նրանց կասկածներով հավանաբար ապաստան է տրամադրել Աբդելհամիդ Աբաուդին: Դեռևս հայտնի չէ, թե արդյո՞ք այդ կինն իրեն պայթեցրած մահապարտ ահաբեկիչն է եղել։

 Նախնական տվյալներով՝ ձերբակալվել է 7 կասկածյալ, 3 ահաբեկիչ սպանվել է: Գործողության ընթացքում վիրավորվել է 5 ոստիկան։

 Դեռևս տեղեկություն չկա այն մասին, թե ինչ է եղել վերջին մարդու հետ, որը ենթադրվում էր, որ դեռ մնացել է բնակարանում։

 

 

 

Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play