«Սադրանք է անկախ Վրաստանի գոյությունը, որը հրաժարվում է Ռուսաստանի հետ գոյություն ունենալուց» Վրաստանի Պաշտպանության նախարար


«Սադրանք է անկախ Վրաստանի գոյությունը, որը հրաժարվում է Ռուսաստանի հետ գոյություն ունենալուց» Վրաստանի Պաշտպանության նախարար

  • 24-11-2015 14:07:03   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«ՆԱՏՕ-ի գոյությունն արդեն իսկ բավական է, որ Ռուսաստանը համարի, որ իրեն սադրում են: Սադրանք է նաև անկախ Վրաստանի գոյությունը, որը հրաժարվում է Ռուսաստանի հետ գոյություն ունենալուց, որը հայտարարում է, որ ինքնուրույն ընտրություն է կատարել: Այդ ամենն արդեն բավական է, որպեսզի Ռուսաստանը Վրաստանի հետ անի այն, ինչ արեց 2008թ.-ին:
 
Բոլորն ասում են, որ ռուս-վրացական պատերազմը սկսվել է 2008թ.: Իրականում այդ պատերազմը սկսվել է ավելի շուտ` 1991թ.-ին, երբ Վրաստանը հայտարարեց իր անկախության մասին: Երբ Վրաստանը հրաժարվեց գտնվել Ռուսաստանի ազգեցության գոտում: Դրանից հետո Վրաստանն անցել է շատ տարբեր փուլեր: Նման փուլերից մեկը 2008թ. պատերազմն էր: Մենք անդադար գտնվում ենք պատերազմական իրավիճակում: Եվ չնայած բազմաթիվ կորուստների, չնայած մարդկանց, գյուղերի և քաղաքների կորուստներին` մենք 25 տարվա ընթացքում շարունակում ենք ուղին դեպի ՆԱՏՕ և ասում ենք «ոչ» այն ամենին, ինչ մեզ առաջարկում է Ռուսաստանը խաղաղության փոխարեն», -նոյեմբերի 23-ին հայտարարել է Վրաստանի Պաշտպանության նախարարը:
 
«Ինձ դուր չի գալիս, որ մեր Կառավարությունն անընդհատ հայտարարում է, որ երկրում ամեն ինչ լավ է: Նրանք անընդհատ ասում են, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է: Բայց դա բոլորովին էլ այդպես չէ: Չի´ կարելի անգործությամբ զբաղվել` տեսնելով այն, ինչ տեղի է ունենում», -նոյեմբերի 23-ին հայտարարել է Պաատա Բուրճուլաձեն: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ հայտնի վրացի օպերային երգիչ Պաատա Բուրճուլաձեն հայտարարել է «Վրաստանի Զարգացման Ֆոնդի» հիմնադրման մասին և օպերային կարիերայի ավարտի մասին: Վրացի փորձագետների կարծիքով հարկ է սպասել, որ շուտով օպերային երգչի կողմից հիմնադրված «Վրաստանի Զարգացման Ֆոնդը» կձևավորվի որպես քաղաքական կուսակցություն:
«Նոյեմբերի 22-ի գիշերը Պետանվտանգության ծառայությանը կից հակաահաբեկչական Կենտրոնի աշխատակիցները Թուրքիայի սահմանին ձերբակալել են քաղաքացի Դավիթ Բորչաշվիլուն, որը մեղադրվում է արտասահմանյան ահաբեկչական կազմակերպության գործունեությունում մասնակցություն ունենալու մեջ», -ասված է Պետական Անվտանգության Ծառայության հայտարարությունում: Հարկ է նշել, որ ըստ տարածված տեղեկատվության` Վրաստանի քաղաքացի Բորչաշվիլին նոյեմբերի 22-ին անարգել հատել է Թուրքիայի ուղղությամբ վրացական սահմանը, մինչդեռ որոշ ժամանակ անց թուրք սահմանապահները ձերբակալել են նրան և ուղարկել վրացական կողմին: Նաև նոյեմբերի 22-ի գիշերը Պանկիսիի կիրճի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել Պանկիսիի 29 ամյա բնակչի ձերբակալման կապակցությամբ: Բորչաշվիլու հարազատների հայտարարությունների համաձայն` երկար տարիների ընթացքում նա հաճախ էր գնում Թուրքիա, մինչդեռ մասնակցել է արդյոք նա «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործունեությանը, հարազատները չգիտեն: Պետական Անվտանգության Ծառայության հայտարարության համաձայն`«եթե հաստատվի, որ Դավիթ Բորչաշվիլին մասնակցել է ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանը, նրան սպառնում է 10-18 տարվա ազատազրկում»:
Վրաստանի Ազգային Վիճակագրական տվյալների համաձայն` «Վրաստանում խոշոր եղջերավոր ընտանի անասունների քանակը կազմում է 1 370 000 գլուխ, ինչը 3.1%-ով ավելի է, քան 2014թ. երրորդ եռամսյակում»: «Մշակված մսի ապրանքաշրջանառությունը կազմում է 11 400 տոննա: Ընտանի այծերի և ոչխարների քանակությունը երկրում կազմում է 1 060 000 գլուխ, ինչը 8%-ով ավելի է, քան անցյալ տարի: Ընտանի խոզերի քանակը ևս աճել է 23%-ով և կազմել 328 000 գլուխ: Ինչ վերաբերում է տնային թռչուններին, Վրաստանում 2015թ. երրորդ եռամսյակի դրությամբ բուծվում է 10 600 000 տնային թռչուն, ինչը 9.8%-ով ավելի է, քան անցյալ տարի: Արտադրված հավկիթի քանակությունը կազմել է 138 800 000 հատ, ինչը 9,2%-ով ավելի է, քան անցյալ տարի», -ասված է պաշտոնական վիճակագրությունում:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play