Մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտվել է կակաչների սոխուկների տունկը


Մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտվել է կակաչների սոխուկների տունկը

  • 30-11-2015 12:52:48   | Հայաստան  |  Տնտեսություն

Նոյեմբերի սկզբից  մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում էր կակաչների սոխուկների տունկը:
 
Այդ նպատակով Հոլանդիայից ներկրվել էր  շուրջ 520 000 սոխուկ: Դրանք  պահեստավորված շուրջ 250 000 սոխուկի հետ միասին տնկվել են այգիներում, պուրակներում ու մայթերին հարակից ծաղկային տարածքներում:  
Սոխուկների տունկը կազմակերպվել է նախատեսված բոլոր ագրոկանոններով, հետևաբար, մասնագիտական նախնական եզրակացությամբ կապահովվի բարձր կպչողականություն: Կակաչները գարնանը մայրաքաղաքում բացվող առաջին ծաղիկները կլինեն:
 Մինչ այդ, ավարտվել են նաև արդեն ծաղկած սածիլների տեղահանման աշխատանքները: 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play