Ռ. Էրդողանը պատրաստ է հրաժարական տալ, եթե հաստատվեն ԻՊ-ից նավթ գնելու մասին տեղեկությունները


Ռ. Էրդողանը պատրաստ է հրաժարական տալ, եթե հաստատվեն ԻՊ-ից նավթ գնելու մասին տեղեկությունները

  • 01-12-2015 12:23:40   | Թուրքիա  |  Քաղաքական

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ պատարաստ է հրաժարական տալ, եթե հաստատվեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից նավթ գնելու մասին հնչած մեղադրանքները: 
 
Ինչպես տեղեկացնում է tass.ru-ն, Փարիզում Ռ. Էրդողանը, ի պատասխան  Ռուսաստանի նախագահի կողմից իր հասցեին հնչած մեղադրանքների, նշել է. «Ես խոսում եմ միանգամայն անկեղծ, եթե այդ մեղադրանքները հաստատվեն, ես չեմ մնա իմ պաշտոնում:  Միաժամանակ հարցնում եմ հարգարժան Վլադիմիր Պուտինին, իսկ ինքը կհեռանա պաշտոնից, եթե այդ տեղեկությունները չապացուցվեն»:
Նա նաև հավելել է, որ նավթ գնում է բացառապես օրինական ճանապարհով: 
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Թուրքիայի տարածք ահաբեկիչների կողմից նավթի մատակարարման մասին տեղեկություններ կան: 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական