ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում Մեծ Բրիտանիան կավելացնի ռազմական ինքնաթիռների թիվը Կիպրոսում


ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում Մեծ Բրիտանիան կավելացնի ռազմական ինքնաթիռների թիվը Կիպրոսում

  • 01-12-2015 19:57:38   | Մեծ Բրիտանիա  |  Քաղաքական

Մեծ Բրիտանիան մտադիր է լրացուցիչ ինքնաթիռներ ուղարկել Կիպրոսի իր ռազմաօդային բազա` Սիրիայում  «Իսլամական Պետություն»  (ԻՊ) խմբավորման զինյալների դեմ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն ` հղում անելով Independent-ին, ռազմաբազա է ուղարկվելու թվով երկրորդ լրտես-ինքնաթիռ Airseeker Rivet Joint-ը:
 
Հաղորդագրության մեջ ասվում է, որ խորհրդարանի կողմից Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերունի առաջարկի  հաստատումից հետո, Կիպրոսի ռազմաբազայում ինքնաթիռների թիվը կկրպնապատկվի: 
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դ. Քեմերոնը հաստատել էր, որ Սիրիայում ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունների ներգրման հարցի շուրջ քննարկումները  երկրի խորհրդարանում կսկսվեն  դեկտեմբերի 2-ից:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play