Ռուսաստանը շարունակում է մեղադրել Էրդողանին և նրա ընտանիքին ԻՊ-ից նավթ գնելու մեջ


Ռուսաստանը շարունակում է մեղադրել Էրդողանին և նրա ընտանիքին ԻՊ-ից նավթ գնելու մեջ

  • 02-12-2015 17:37:52   | Ռուսաստան  |  Քաղաքական

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և իր ընտանիքը ներգրավված են «Իսլամական պետություն» խմբավորումից  նավթ գնելու գործում: 
 
gazeta.ru-ի փոխանցմամբ Ռուսաստանի Պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովն ասել է, որ ԻՊ-ի նավթի հիմական սպառողը Թուրքիան է: Նրա գործընկերները հավելել են, որ այդ տվյալները հաստատել են արբանյակներից և այլ հետախուզություններից ստացված տեղեկությունները: 
Ա. Անտոնովն անհրաժեշտ է  համարել ոչնչացնել  նավթի վաճառքի հետ կապված ԻՊ-ի բոլոր ենթակառուցվածքները:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play