ՀԷՑ-ի ու Հրազդանի ՋԷԿ-ի ընդամենը 25 տոկոսն է վաճառվել «Տաշիր» խմբին.«Ազատություն»


ՀԷՑ-ի ու Հրազդանի ՋԷԿ-ի ընդամենը 25 տոկոսն է վաճառվել «Տաշիր» խմբին.«Ազատություն»

  • 02-12-2015 18:18:13   | Հայաստան  |  Տնտեսություն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի ¾-ը շարունակում է մնալИнтер РАО-ի սեփականությունը: «Ազատության» հարցմանն ի պատասխան, ռուսական ընկերության մամուլի քարտուղար Նիկոլայ Գորելովը հայտնեց, որ ՀԷՑ-ի ու Հրազդանի ՋԷԿ-ի ընդամենը 25 տոկոսն է վաճառվել «Տաշիր» խմբին՝ 8 միլիոն 250 հազար դոլարով։ Առքուվաճառքի գործարքը ծրագրված է ավարտել միայն 2017 թվականի վերջին, իսկ մինչ այդ ՀԷՑ-ն ու Հրազդանի ՋԷԿ-ը համատեղ ձեռնարկություններ են:
 
Փաստորեն օգոստոսից թանկացած էլեկտրաէներգիայի համար պետբյուջեից տրվող փոխհատուցման մեծ մասը հոսում է գերազանցապես ռուսաստանյան այդ ընկերություն:
 
Մայիսին, երբ Հայաստանում գործելու ընթացքում ռուսաստանյան ընկերությունը արդեն չորրորդ անգամ հանդես եկավ էլեկտրաէներգիան թանկացնելու առաջարկությամբ, դա հանրային բուռն բողոքի պատճառ դարձավ, անգամ իշխանության ներկայացուցիչները չէին թաքցնում իրենց դժգոհությունը Интер РАО-ի կառավարման որակից:
 
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն, օրինակ, «գողություն» բնութագրեց ՀԷՑ-ում կատարվածը.- «Կորուստները կապված են և գողության հետ, և սարքավորումների արտադրման տարեթվի, շահագործման որակի, մարդկանց աշխատելու պատասխանատվության հետ»։
 
Հոկտեմբերին կառավարությունը որոշեց «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ՝ հավասար հիմունքներով մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը փոխհատուցել ամսական մինչև 250 կիլովատտ սպառած ընտանիքների և մինչև 500 կիլովատտ օգտագործած բիզնեսի էլեկտրաէներգիայի ծախսը: 
 
Ինչպես այսօր «Ազատությանը» ասացին Էներգետիկայի և և բնական պաշարների նախարարության լրատվական ծառայությունից, փոխհատուցման նպատակով այս օգոստոս, սեպտեմբեր ու հոկտեմբեր ամիսներին գործադիրը տրամադրել է 2.5 միլիարդ դրամ:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play