Վրաստանը Սահակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու գործընթաց է սկսել


Վրաստանը Սահակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու գործընթաց է սկսել

  • 03-12-2015 19:48:28   | Վրաստան  |  Քաղաքական

Վրաստանը սկսել է Միխայիլ Սահակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու գործընթացը, որի վերբերյալ Արդարադատության նախարարության եզրակացությունը փոխանցվել է նախագահի աշխատակազմին: 
 
rusnovosti.ru-ի փոխանցմամբ,  Արդարադատության նախարար Թեյա Ցուլուկիանինն ասել է, որ Սահակաշվիլին հնարավորություն է ունեցել մեկ ամսվա ընթացքում բացատրելու Վրաստանի իշխանություններին, թե ինչու է նա Ուկրաինայի քաղաքացիություն ստացել, սակայն նրա կողմից բացատրություն չի եղել:
Իր հերթին, Facebook սոցիալական կայքում տեսաուղերձի միջոցով Սահակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները ցանկանում են նրան քաղաքացիությունից զրկել, որպեսզի նա չկարողանա մասնակցել ընտրություններին:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play