Ռոստովի նահանգապետը պարգեւատրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ոսկե մեդալով
09-11-2010 19:32:00 | Հայաստան | Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՌԴ-ի Ռոստովի նահանգի եւ Հայաստանի միջեւ գիտության ոլորտում համագործակցության ամրապնդման գործում ունեցած ներդրման համար ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբեւին պարգեւատրել է ակադեմիայի Ոսկե մեդալով: Պարգեւատրման հանդիսավոր արարողությունը, ինչպես նաեւ գիտական համագործակցության հեռանկարային ուղղությունների քննարկումը տեղի կունենան նոյեմբերի 10-ին` ՀՀ ԳԱԱ նախագահության ընդլայնված նիստում:
Ըստ ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հաղորդագրության, ներկայումս Ռոստովի նահանգի գիտության կենտրոնների հետ ակտիվ համագործակցում են ՀՀ ԳԱԱ-ի Մեխանիկայի ինստիտուտը, Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը: