Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի զորքերի մասնակցությունը ԻՊ-ի դեմ պայքարին Սիրիայում


Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի զորքերի մասնակցությունը ԻՊ-ի դեմ պայքարին Սիրիայում

  • 04-12-2015 19:18:14   | Գերմանիա  |  Քաղաքական

Գերմանիայի Դաշնության խորհրդարանը (Բունդեսթագ) լիազորել է գերմանական զորքերի մասնակցությունը Սիրիայում «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մղվող հակաահաբեկչական գործողություններում:
 
Ինչպես տեղեկացնում է tass.ru-ն, 598  ներկա պատգամավորից որոշմանը կողմ է քվեարկել  445-ը, դեմ ` 146-ը, իսկ 7-ը` ձեռնպահ են մնացել:
Նշվում է, որ Գերմանիայի իշխանությունները մտադիր չեն շահագործել ցամաքային զորքերը:
«Որոշումը չի նախատեսում գրունտային զորքերի մասնակցությունը ցամաքային զորքերի  առաքելությանը, և Գերմանիայի կառավարությունից ոչ ոք նման պլաններ չունի»,- ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերգը:
Ավելի վաղ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը «ողջունել էր Գերմանիայի`  կոալիցիային աջակցելու համար  զինվորականների և նոր սարքավորումների տրամադրման մասին որոշումը»:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական