Հանրաքվեից հետո Հայաստանը քաղաքական զարգացման նոր փուլ է մտնում. Կոնստանտին Կոսաչև


Հանրաքվեից հետո Հայաստանը քաղաքական զարգացման նոր փուլ է մտնում. Կոնստանտին Կոսաչև

  • 07-12-2015 16:39:42   | Ռուսաստան  |  Քաղաքական

Կառավարման խորհրդարանական ձևին անցնելու նպատակով  Հայաստանում անցկացված հանրաքվեն  երկիրը քաղաքական զարգացման նոր փուլ է մտցնում: 
 
pnp.ru-ի փոխանցմամբ, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը:
Նա ընդգծել է, որ Հայաստանը «խաղաղ և առանց դրամատիկ միջադեպերի»  անցում է կատարում կառավարման մեկ այլ ձևի: 
«Բարեկամ ժողովրդին հաջողություն ենք ցանկանում»,- նշել է սենատորը:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play