Հարություն Խաչատրյանն արժանացել է Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի «Պրոմեթևս» պատվո մրցանակին


Հարություն Խաչատրյանն արժանացել է Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի «Պրոմեթևս» պատվո մրցանակին

  • 08-12-2015 17:57:42   | Վրաստան  |  Մշակույթ

Թբիլիսիի 16-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի ունեցավ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 6-ը: Հիմնական մրցութային ծրագրերից զատ փառատոնը հագեցած էր նաև արտամրցութային հարուստ ծրագրերով: Դեկտեմբերի 3-ին կայացավ Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմի հատուկ ցուցադրությունը, որը նվիրված էր ռեժիսորի 60ամյա հոբելյանին: 
 
Հիմնական մրցանակների թվում այս տարի փառատոնն այս տարի առաջին անգամ  նախատեսել էր երկու «Պրոմեթևս» պատվո մրցանակներ համաշխարհային կինոյում ունեցած մեծ ավանդի համար, որոնք հանձնվեցին վրաց կինոռեժիսոր Լանա Գոգոբերիձեին և «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, ՀՀ Ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանին: 
2009-ին Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը միևնույն փառատոնի շրջանակներում արժանացավ փառատոնի բարձրագույն մրցանակին և 2012-ին տեղի էր ունեցավ ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: 
Հարություն Խաչատրյանի 60-ամյա հոբելյանի առիթով այս տարի հետահայաց ցուցադրություններ կազմակերպվեցին շուրջ տասը միջազգային կինոփառատոների շրջանակներում
 
Նոյյան տապան  -   Մշակույթ