Ֆրանսիական ոստիկանությունը պարզել է երրորդ մահապարտ-ահաբեկիչի ինքնությունը


Ֆրանսիական ոստիկանությունը պարզել է երրորդ մահապարտ-ահաբեկիչի ինքնությունը

  • 09-12-2015 13:43:29   | Ֆրանսիա  |  Միջազգային

Ֆրանսիական ոստիկանությունը պարզել է նոյեմբերի 13-ին Փարիզի Bataclan համերգային դահլիճի վրա հարձակված երրորդ մահապարտ-ահաբեկիչի ինքնությունը:
 
Ինչպես տեղեկացնում է tass.ru-ն` վկայակոչելով Le Parisien պարբերականին, մահապարտ-ահաբեկիչը 23-ամյա Ֆուեդ Մոհամմեդ Ագգադն է: 
Աղբյուրի պարզաբանմամբ` ֆրանսիական ոստիկանությունը ահաբեկիչի ինքնությունը պարզել էր դեռ նախորդ շաբաթ: 
Նշվում է, որ ֆրանսիացին ծնվել է Ստրասբուրգի հարևանությամբ գտնվող փոքրիկ արվարձանում: 2013 թվականի վերջին նա իր եղբոր հետ ուղևորվել է Սիրիա, որի սահմանին ձերբակալվել է: 2015 թվականին վերադարձել է Եվրոպա`  Ֆրանսիայի պատմության մեջ ամենաարյունալի ահաբեկչությունն իրականցնելու համար: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play