«Մարդու իրավունքնրը խախտվում են ոստիկանության բաժին հայտնվելու առաջին իսկ պահից». Հասմիկ Սահակյան (Տեսագրություն)
10-12-2015 11:00:00 | Հայաստան | Մամուլի սրահ
Դեկտեմբերի 10-ին ժամը՝ 11.00-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում Մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ տեղի ունեցավ ասուլիս՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբերի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Թեման՝ «Ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունը ՀՀ Քրեակատարողական հիմնարկներում և ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում. խտրական դրսևորումները ՀՀ ՔԿՀ-ներում, ազատազրկված անձանց նկատմամբ կիրառված բռնությունները, խոշտանգումների դեպքերը, բնակեցման պայմանները (գերբնակեցում, պահման պայմաններ) և կոռուպցիոն դրսեւորումները ՔԿՀ-ներում»:
Բանախոսներն են՝
Ռուբեն Սարգսյանը - ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ
Սերգեյ Գաբրիելյանը - ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական Խմբի դնտորդ
Ռոբերտ Ռևազյանը - ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական Խմբի դնտորդ
Հասմիկ Սահակյանը - ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական Խմբի նախագահ
Արթուր Հարությունյանը - ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական Խմբի իրավաբան
Ասուլիսի ընթացքում բանախոսներն ամփոփեցին նաև 2015 թվականի կատարած աշխատանքները և կներկայացնեն հետագա ծրագրերը։
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24, 093-669-339 հեռախոսահամարներով` Մարի Պետրոսյանին։