Մեծ Բրիտանիայում բացահայտվել է ԻՊ-ի շարքերը հավաքագրողների ընդհատակյա ցանց


Մեծ Բրիտանիայում բացահայտվել է ԻՊ-ի շարքերը հավաքագրողների ընդհատակյա ցանց

  • 09-12-2015 19:10:35   | Մեծ Բրիտանիա  |  Միջազգային

Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմիններին հաջողվել է բացահայտել ծպտյալ ծայրահեղականների ցանց, որի նպատակը «Իսլամական Պետություն » (ԻՊ) ահաբեկչական խմբավորման շարքեր կամավորականների հավաքագրումն է:
 
Ինչպես տեղեկացնում է tass.ru-ն` հղում անելով Scotland Yard-ին, ցանցի կազմակերպիչներն են համարվում 4 բրիտանացիներ,  ովքեր անցյալ շաբաթ ահաբեկչական գործողություններ կատարելու մեղադրանքով ձերբակալվել են Լուտոն քաղաքում:
Բոլոր 4 մեղադրյալները Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից 35-38 տարեկան ներգաղթյալներ են: Նրանք մեղադրվում են «ի աջակցություն արգելված կազմակերպության հավաքների կազմակերպման և ելույթներ ունենալու մեջ », որի տակ նկատի է առնվում ԻՊ-ը :
Ավելի վաղ,  Մեծ Բրիտանիայի Ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել էին, որ երկրում ահաբեկչության հետ կապված ձերբակալությունները 2014 թվականի մարտից մինչև 2015թվականի մարտն ավելացել են 31 %-ով` մինչև 299 դեպք:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play