Դեկտեմբերի 9. օրվա իրադարձություններ. Վրաստան


Դեկտեմբերի 9. օրվա իրադարձություններ. Վրաստան

  • 10-12-2015 12:53:12   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Գազպրոմը» և Վրաստանը շարունակել են գազի մատակարարման և տարանցիկության հարցերի քննարկումը: «Դեկտեմբերի 8-ին Լյուքսեմբուրգում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Գազմպրոմի ղեկավարման նախագահ Ալեքսեյ Միլլերի, փոխվարչապետի, Վրաստանի Բնապահպանության և Էներգետիկայի նախարար Կախի Կալաձեի միջև: Կողմերը շարունակել են քննարկել Վրաստանի տարածքով ռուսական գազի տարանցիկության և հանրապետությունում նրա առևտրային մատակարարումների հարցը», -ասված է «Գազմպրոմի» հայտարարությունում:
 
Ֆինանսական մոնիտորինգի տվյալների համաձայն` «2015թ. «Վրացական երազանք» իշխող կոալիցիան նվիրատվության տեսքով ստացել է 536 355 լարի, որոնցից 526 000 լարին գումարային նվիրատվություն է, ոչ գումարային օգնություն` 10 095 լարիի չափով, ինչպես նաև անդամակցության ներդրումներ` 260 լարի: «Ազատ Ժողովրդավարներ» կուսակցությունը 2015թ. ստացել է 279 710 լարի նվիրատվություն, «Միացյալ Ազգային Շարժումը»` 260 240 լարի, իսկ «Հայրենասերների Միություն» կուսակցությունը 2015թ. ստացել է 171 170 լարիի չափով նվիրատվություն»:
 
Դեկտեմբերի 9-ին Վրաստանի Կրթության նախարարությունում տեղի է ունեցել «ազգային փոքրամասնությունների կրթության քաղաքականության մասին» փաստաթղթի շնորհանդեսը: Ըստ նախարարության հայտարարության` տվյալ փաստաթղթի մշակմանը մասնակցել են նաև միջազգային փորձագետներ: «Վրաստանի Կրթության նախարարության առաջնայնություններից մեկն է ազգային փոքրամասնություններին մշտական և որակյալ կրթությամբ ապահովելը, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների լեզվական-մշակութային ինքնության պաշտպանությունը: Տվյալ փաստաթղթի մշակման շրջանակներում կազմակերպվել է եռօրյա վեհաժողով տեղի և միջազգային փորձագետների մասնակցությամբ: Վեհաժողովի աշխատանքի ընթացքում  ընդգծվել է Վրաստանի` Եվրոպական կառույցների առջև վերցրած լեզվական փոքրամասնությունների իրավունքների հետևմանը վերաբերող պարտականությունների իրագործման կարևորությունը: Նաև ընդգծվել է վրացական հասարակությունումազգային փոքրամասնությունների լիարժեք ներգրավման  հարցի կարևորությունը: Վեհաժողովի աշխատանքի ընթացքում նշվել է ազգային փոքրամասնությունների իրավահավասարության ապահոման կարևորությունը ինչպես քաղաքացիական, այնպես էլ իրավական-օրենսդրական մակարդակում», -ասված է Վրաստանի Կրթության նախարարության հայտարարությունում:
 
Պաշտոնական վիճակագրական տվյալների ամաձայն` 2015թ. երրորդ քառորդում Վրատսանում կատարված անմիջական արտասահմանյան ներդրումների ծավալը կազմել է 489 000 000 դոլար, ինչը 33%-ով քիչ է 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ: 2015թ. հունվար-սեպտեմբերի ժամանակահատվածում ներդրումների ծավալը կազմել է 1 000 000 000 դոլար, ինչը 17%-ով քիչ է, քան 2014թ.: Ներդրումները կրճատվել են հետևյալ բնագավառներում. Էներգետիկա` 22 000 000 դոլար (-57%), մշակվող արդյունաբերություն` 33 000 000 դոլար (-40%), շինարարություն` 63 000 000 դոլար (-65%), անշարժ գույք` 22 000 000 դոլար (-8%), հյուրանոցներ և ռեստորաններ` 10 000 000 դոլար (-84%): Ներդրումների աճ է հաստավել տրանսպորտի և կապի բնագավառում` 38%-անոց աճ, գյուղատնտեսությունում` +67%, ֆինանսական բաժնում` +44%, ինչպես նաև լեռնային արդյունաբերության բաժնում` +38%:
 
http://armenian-community.ge/News/1574 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն