ԻՊ-ի ներթափանցումն Աֆղանստան կապակայունացնի Կենտրոնական Ասիան. ՌԴ ԱԳՆ


ԻՊ-ի ներթափանցումն Աֆղանստան կապակայունացնի Կենտրոնական Ասիան. ՌԴ ԱԳՆ

  • 10-12-2015 18:55:30   | Ռուսաստան  |  Քաղաքական

«Իսլամական Պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը ձգտում  է Աֆղանստանը դարձնել իր հենակետը` ողջ տարածաշրջանը, այդ թվում կենտրոնական Ասիան ապակայունացնելու համար:
 
tass.ru-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի տնօրեն Մարիա Զախարովան:
Նրա փոխանցմամբ, արմատական իսլամիստները վաղուց ապացուցել են ցանկացած ճգնաժամային իրավիճակ ի նպաստ իրենց շահերի օգտագործելու, հակամարտության նոր օջախներ, բռնություն և լարվածություն ստեղծելու իրենց ունակությունը: 
Մ. Զախարովան նշել է նաև, որ  Աֆղանստանի վերջին իրադարձությունները պայմանավորված են մի շարք ահաբեկչական խմբավորումների ակտիվացմամբ և  մրցունակության մեծացմամբ:
Ըստ նրա` ասվածը վերաբերում է «Թալիբան» շարժման շարքերում պառակտումների և ԻՊ անդամների` դեպի Աֆղանստան ակտիվ ներհոսքին:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play