Վրաստանը տեղեկացրել է իր օդային տարածքը ռուսական ռազմական ուղղաթիռի կողմից խախտելու մասին


Վրաստանը տեղեկացրել է իր օդային տարածքը ռուսական ռազմական ուղղաթիռի կողմից խախտելու մասին

  • 10-12-2015 19:05:08   | Վրաստան  |  Միջազգային

Ռուսական ռազմական ուղղաթիռը խախտել է Վրաստանի օդային սահմանը: 
 
Ինչպես տեղեկացնում է interfax.ru-ն, հինգշաբթի օրը Վրաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռն օկուպացված սահմանը հատելուց մի քանի րոպե անց հեռացել է:  
Վրաստանի ՊՆ-ի փոխանցմամբ, կատարվածի մասին տեղեկացվել է միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման հարցերով հանձնաժողով:
Աղբյուրի փոխանցմամբ, ներկայումս կատարվածի մասին Ռուսաստանի ռազմական գերատեսչությունից  պաշտոնական ոչ մի հաղորդագրություն չի ստացվել:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play