Երկարաձգվել է Դիջիկոդ կիրառական ծրագրավորման մրցույթի գրանցման վերջնաժամկետը


Երկարաձգվել է Դիջիկոդ կիրառական ծրագրավորման մրցույթի գրանցման վերջնաժամկետը

  • 11-12-2015 18:05:06   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի հայտերի գրանցումը երկարաձգվել է մինչև 2016 թ. հունվարի 20-ը: 
 
ԴիջիԿոդ մրցույթին կարող են մասնակցել 7-17 տարեկան դպրոցականները: Մրցույթի շրջանակներում աշակերտները կաշխատեն Scratch (Աղվես) ծրագրավորման լեզվով և ստեղծված խաղերը կբեռնեն Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT)  կայք:  Scratch-ը  MIT-ի կողմից մշակված գրաֆիկական  ծրագրավորման միջավայր է, իսկ  Աղվես-ը  Scratch ծրագրի հայաֆիկացված և նոր մոդուլներով համալրված տարբերակն է, որը ռոբոտաշինության և ինժեներական խմբակ-լաբորատորիաների աշակերտները կիրառում են  նաև ռոբոտներ ծրագրավորելիս: 
 
Լավագույն խաղերի հեղինակներին սպասվում են դրամական պարգևներ, դասընթացներ, ճամբարի ուղեգրեր, սարքավորումներ, ռոբոտի դետալներ և ՏՏ ընկերությունում պրակտիկայի հնարավորություն: Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել կայքում (http://digitec.am/am/events/digicode): 
 
ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը անցկացվում է 2-րդ անգամ:  Մրցույթը  զարգացնում է դպրոցականների ալգորիթմային մտածողությունը, աշակերտների ստեղծագործականությունը, երաժշտական ճաշակը, օտար լեզուների իմացությունն ու շփման  ունակություններրը: Սա նաև բացառիկ հնարավորություն է, երբ միավորվում են ծրագրավորմամբ հետաքրքրվող ոչ միայն Հայաստանի մարզերի,  այլ նաև այլ երկրերի դպրոցականները և համատեղ խաղեր ստեղծում այնպիսի հեղինակավավոր ինստիտուտի կայքում, ինչպիսին է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (MIT): Մրցույթը  բացահայտում է նաև տաղանդավոր երեխաներին և պայմաններ ստեղծում հետագայում նորաստեղծ ընկերություններ ստեղծելու համար: 
 
Նշենք, որ Դիջիկոդն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից (ԻՏՁՄ)՝ «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:
 
Շուշանիկ Ներսեսյան
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության
Հանրային կապերի պատասխանատու 
բջջ.՝ 091 50 68 84
էլ. փոստ՝ shushanik.nersesyan@uite.org 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play