Պակիստանում կատարված ահաբեկչության զոհերի թիվը հասել է 24-ի


Պակիստանում կատարված ահաբեկչության զոհերի թիվը հասել է 24-ի

  • 14-12-2015 12:23:01   | Պակիստան  |  Հասարակություն

Պակիստանի շուկաներից մեկում կատարված ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Lashkar-e-Jhangvi» սունիի մահմեդականների արմատական խմբավորումը: 
 
Gazeta.ru-ի փոխանցմամբ` այդ խմբավորումը բազմիցս իր վրա է վերցրել Պակիստանում շիա բնկաչության դեմ կատարած ահաբեկչությունների պատասխանատվությունը:
Որոշ աղբյուրների տեղեկություններով`  «Lashkar-e-Jhangvi» խմբավորումը սերտորեն կապված է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ:
Ըստ տեղի իշխանությունների` պայթյունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 24-ի:
Ավելի վաղ, պարզ էր դարձել, որ Պակիստանի շուկայում կատարված ահաբեկչության զոհ է դարձել 22 մարդ:  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն