Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը հայտարարել է Իսրայելի հետ հարաբերությունների հնարավոր լավացման մասին:
Gazeta.ru-ի փոխանցմամբ` Ռ. Էրդողանը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների լավացումից շահելու է ամբողջ Մերձավոր Արևելքը:
Նրա խոսքերով` հարաբերությունների բարելավում տեղի կունենա, եթե Իսրայելը նվազեցնի լարվածությունը Պաղեստինի հետ ունեցած հարաբերություններում:
Ավելի վաղ, Ռ. Էրդողանն Իսրայելին մեղադրել էր պաղեստինցիների նկատմամբ մշտական ցեղասպանություն իրականացնելու մեջ:
Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերություններում ճգնաժամը սկսվել է 2010 թվականից:
![](/files/uploads/2023/08/812-9cadf3043ce045afdb16889d27ee5ccf.jpg)