Թուրքիայի նախագահն Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու հույս ունի


Թուրքիայի նախագահն Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու հույս ունի

  • 14-12-2015 13:07:42   | Թուրքիա  |  Քաղաքական

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը հայտարարել է Իսրայելի հետ  հարաբերությունների հնարավոր լավացման մասին:
 
Gazeta.ru-ի փոխանցմամբ` Ռ. Էրդողանը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների լավացումից շահելու է ամբողջ Մերձավոր Արևելքը:
Նրա խոսքերով` հարաբերությունների բարելավում տեղի կունենա, եթե Իսրայելը նվազեցնի լարվածությունը Պաղեստինի հետ ունեցած հարաբերություններում:
Ավելի վաղ, Ռ. Էրդողանն Իսրայելին մեղադրել էր պաղեստինցիների նկատմամբ մշտական ցեղասպանություն իրականացնելու մեջ: 
Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերություններում ճգնաժամը սկսվել է 2010 թվականից: 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play