Վրաստանի կենդանաբանական այգում հրդեհ է բռնկվել


Վրաստանի կենդանաբանական այգում հրդեհ է բռնկվել

  • 14-12-2015 16:42:31   | Վրաստան  |  Միջազգային

Դեկտեմբերի 13-ին Թբիլիսիի կենդանաբանական այգում հրդեհ է բռնկվել: Այն ընդգրկել է կենդանաբանական այգու 80 քառակուսի մետր տարածքը, որտեղ մեծ քանակությամբ խոտ է պահվել:
 
Ինչպես տեղեկացնում է ria.ru-ն` հղում անելով Վրաստանի Արտակարգ իրավիճակների ծառայության տարածած հայտարարությանը, հրդեհի առաջացման պատճառներն անհայտ են: Դեպքի վայրում աշխատել է հրշեջ ծառայության 7 մարտական հաշվարկ, որի շնորհիվ հրդեհը մարվել է:
«Մենք գիտենք, որ հրդեհն արագ տեղայնացվել է և դեպքի վայրում եղած մեր աշխատակիցները կարողացել են ժամանակին փրկել կենդանիներին» ,-հայտարարել է կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն:
 Հիշեցնենք,  որ Թբիլիսիի կենդանաբանական այգին այս տարի  արդեն երկրորդ անգամն է աղետի ենթարկվում: Ամռանը այգին լրջորեն տուժել էր տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով: Այգու թվով 600 կենդանիների կեսից ավելիին հնարավոր չէր եղել  փրկել: Որոշ կենդանիներ, այդ թվում նաև գիշատիչներ փախել էին այգուց: Գիշատիչների մի մասին հաջողվել էր քնեցնել և տեղափոխել կենդանաբանական այգի,իսկ մյուս մասին  ստիպված էին եղել սպանել:
Հավելենք, որ կենդանաբանական այգին մասամբ վերականգնվել էր  և վերաբացվել սեպտեմբերի կեսերին:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play