Թուրքիայի հարավ-արևելքում հնչած պայթյունների հետևանքով 3 ոստիկան է զոհվել


Թուրքիայի հարավ-արևելքում հնչած պայթյունների հետևանքով 3 ոստիկան է զոհվել

  • 15-12-2015 19:32:46   | Թուրքիա  |  Հասարակություն

Թուրքական Դիարբեքիր նահանգում ոստիկանական զրահապատ մեքենայի վրա կատարված հարձակման հետևանքով զոհվել է երեք ոստիկան: 
 
Tass.ru-ի փոխանցմամբ` հարձակումը տեղի է ունեցել Սիլվան գավառում, երբ զրահապատ մեքենան տեղափոխել է ոստիկանական հատուկ ուժերին և նրա ճանապարհին պայթեցվել է ռումբ:
Նախնական տեղեկություններով` պայթուցիկը գործի են դրել Քրդական բանվորական կուսակցության զինյալները:
Հարձակումից հետո գավառում սկսվել են զինյալների հայտնաբերման և վնասազերծման գործողություններ: 
Նշենք, որ Դիարբեքիրում երկրորդ օրն է, ինչ շարունակվում են բախումները ոստիկանների և ցուցարարների միջև: Տեղի ակտիվիստների մի մասը դեմ է արտահայտվում իշխանությունների կողմից մի քանի շրջաններում պարետային ժամ հայատարարելուն: 
Ավելի վաղ, Սուր գավառում տեղի ունեցած բախումների արդյունքում զոհվել էր երկու մարդ, վիրավորվել 17-ը:  Բնակչության մեծ մասը ժամանակավորապես լքել են իրենց տները և տեղափոխվել հարևան շրջաններ: 
Պարետային ժամ հայտարարելու իշխանությունների որոշումը պայմանավորված է հակաահաբեկչական գործողություններով, որոնք իրականացվում են անվտանգության ուժերի կողմից: 
Նմանատիպ հատուկ դրություն է հայտարարված նաև Շիրնակ նահանգի երկու գավառներում, որոնք սահմանակից են Իրաքի և Սիրիայի հետ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play