Իրաքից Լիտվա է ժամանել առաջին փախստական ընտանիքը


Իրաքից Լիտվա է ժամանել առաջին փախստական ընտանիքը

  • 15-12-2015 20:03:11   | Լիտվա  |  Հասարակություն

Եվրամիության սահմնած քվոտաների համաձայն` Իրաքից Լիտվա է  ժամանել առաջին փախստական ընտանիքը, որը բաղկացած է չորս անդամներից:  
 
Tass.ru-ի փոխանցմամբ` փախստականները ինքնաթիռով Լիտվա են ժամանել Հունաստանից, որտեղ նրանք հասել էին ընթացիկ տարվա ընթացքում: Լիտվայում նրանց առաջարկվել է ապաստան և համաձայնություն տեղափոխվել Բալթյան պետություններում: Այնուհետև լիտվացի պաշտոնյանները ստուգել են փախստականներին` ելնելով ընդունող կողմի անվտանգությունից: 
Լիտվայի Ներքին գործերի նախարարության տեղեկություններով` փախստականների ընտանիքը բաղկացած է երկու երեխաներից. նրանցից ավագը 5 տարեկան է, իսկ ծնողները` 40:  Ընտանիքի հայրն ունի բարձրագույն կրթություն և մենեջերի աշխատանքային փորձ, իսկ նրա կինը հայրենիքում չի աշխատել: 
Լիտվայում ապաստան գտած փախստականները պետք է երեք ամիս բնակվեն փախստականների համար նախատեսված կենտրոնում, որից հետո նրանց համար բնակության վայր կընտրվի այդ  երկրի շրջաններից մեկում:  
ԵՄ քվոտաների համաձայն` Սիրիայից, Իրաքից և Էրիթրեայից Լիտվա երկու տարվա ընթացքում կարող է գաղթել 1105 մարդ, սակայն բնակչության շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ բնակչության 70 տոկոսը դեմ է ներգաղթյալների հոսքին իրենց երկիր: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play