Ամփոփվել է «Րաֆֆի-180» համաքաղաքային միջոցառումների շարքը


Ամփոփվել է «Րաֆֆի-180» համաքաղաքային միջոցառումների շարքը

  • 16-12-2015 14:10:59   | Հայաստան  |  Մշակույթ

 
2015 թվականին Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում կազմակերպվել են հայ մեծանուն վիպասան Րաֆֆուն նվիրված միջոցառումներ, նրա ստեղծագործությունների բեմականացումներ, գիտական աշակերտական ընթերցումներ:
 
Լավագույն միջոցառումներով ներկայացել են Րաֆֆու անվան հ.36, Լևոն Շանթի անվան հ.4, Խաչատուր Աբովյանի անվան հ.84 դպրոցները: Նշված դպրոցներից միջոցառումների մասնակից աշակերտներն արժանացել են «Կերպարի լավագույն մարմնավորում», «Րաֆֆու գաղափարների շեփորահար», «Մայրենիի նվիրյալ» անվանակարգերի: 
Դեկտեմբերի 14-ին Երևանի պատմության թանգարանում քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ամփոփել և պարգևատրել է «Րաֆֆի-180» համաքաղաքային միջոցառումների ակտիվ մասնակիցներին:
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Մշակույթ